ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է ռուսաստանցիներին եւ հանձնարարականներ տվել նախարարներին ու նահանգապետերին կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով:
«Բոլոր մարզերի հրատապ խնդիրն է ապահովել բուժհաստատությունների պատրաստվածությունը։ Մարզերին լայն հնարավորություններ են տրվել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, այդ թվում նաև ՝ ֆինանսական: Բժիշկները լրացուցիչ վճարումներ կստանան։ Ապահովագրական երաշխիքներ կունենան նաև զինվորականները։ Այս իրավիճակում տնտեսությունը չպետք է կանգ առնի։ Կառավարությանը եւ ԿԲ-ին հանձնարարվել է 5 օրում բիզնեսի աջակցության լրացուցիչ միջոցներ մշակել»,- հանձնարարել է Պուտինը, հավելելով, որ սահմանվել է երեխաների և առանց աշխատանքի մնացած ընտանիքներին նպաստների վճարման նոր կարգ։
Նախագահը կոչ է արել ռուսաստանցիներին շարունակել խստորեն պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը:
«Մեր երկիրը բազմիցս անցել է լուրջ փորձությունների միջով. և ամեն ինչ հաղթահարել է , հաղթենք միասին նաեւ կորոնավիրուսային այս վարակը»,- եզրափակել է իր խոսքը ՌԴ նախագահը։