կարևոր
1932 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-08 17:41

6 զինծառայողների վիճակը լավ է, ինքնազգացողության որևէ խնդիր չունեն․ ՊՆ խոսնակ

Կորոնավիրուսով վարակված զինծառայողների վիճակը լավ է։ Այս մասին Yekirmedia-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։  

Նա նշեց, որ վարակված զինծառայողների թիվը չի փոխվել՝ 6 զինծառայող են։

«6 զինծառայողների վիճակը լավ է, ինքնազգացողության որևէ խնդիր չունեն: Առաջիկա օրերին կրկնակի թեստավորում կանենք, հույս ունենանք, որ արդեն բացասական կլինի պատասխանը և կկարողանան վերադառնալ իրենց սովորական առօրյային»։

Անդրադառնալով մեկուսացվածներին՝ ՊՆ մամուլի խոսնակը նշեց, որ մեկուսացվածների մոտ եւս խնդիր չկա։ 14 օրը լրանալուն պես իրենք եւս թեստավորում կանցնեն եւ արդեն ելնելով պատասխանից՝ կշարունակեն իրենց ծառայությունը։