կարևոր
2223 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-08 16:58

Կվերսկսվեն Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի հիմնանորոգման աշխատանքները

Կվերսկսվեն Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի հիմնանորոգման աշխատանքները

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի (Մ6) վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում հիմնանորոգվող ճանապարհահատվածում («Թումանյան» կայարանից մինչև Բագրատաշենի սահմանային անցակետ‚ երկարությունը՝ 51․74 կմ) կապալառուները ապրիլի 9-ից կվերսկսեն գործունեությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնից։

Կապալառու կազմակերպությունները շինտեղամասերում աշխատանքները կկատարեն հնարավորինս փոքր թվով աշխատակիցների միջոցով՝ հետևելով պարետի կողմից տրված հրահանգներին և ցուցումներին‚ պահպանելով սահմանված անվտանգ և առողջության համար անվնաս սանիտարահիգիենիկ պայմանները։