կարևոր
1819 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-08 16:18

Հանձնաժողովը ոչ պարզորոշ պատասխաններ է ներկայացրել բարձրացված հարցերի վերաբերյալ․Սերժ Սարգսյանի դիրքորոշման մասին կտեղեկացվի ավելի ուշ

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը, 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովից, այսօր ստացել է պատասխան գրություն, որտեղ հանձնաժողովը ոչ պարզորոշ պատասխաններ է ներկայացրել գրասենյակի կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ: Այս մասին հայտնում են Հայաստանի երրորդ նախագահի գրասենյակից։ Ըստ հաղորդագրության՝ պատասխան գրության մասին զեկուցվել է նախագահ Սարգսյանին:

«Նման ձևակերպումներով անորոշ պատասխանների վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշման մասին գրասենյակն այսօր կտեղեկացնի»,- ասված է հաղորդագրության տեքստում: