կարևոր
2014 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-08 16:03

Երևանի առողջապահական հիմնարկներում աշխատանքն արտակարգ ռեժիմով է

Նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը սրբագրել է Երևանի քաղաքապետարանի առողջապահական բոլոր հիմնարկների աշխատանքի տեմպն ու ժամանակացույցը:

«Առաջին գծում շտապօգնության խմբեր են՝ զինված ու պատրաստ: «Ծառայությունը միշտ է աշխատում արտակարգ ռեժիմով, առավել ևս՝ այս օրերին: Զգուշավորությամբ, բայց նաև միշտ պատրաստ սպասարկում ենք մեր բոլոր քաղաքացիներին: Այս ընթացքում շտապբուժօգնության ծառայության կողմից Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց է տարվել 1299 քաղաքացի»,-նշել է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Երևանի պոլիկլինիկաները ծանրաբեռնված են աշխատում դեռևս փետրվարից: Հերթապահում են նաև շաբաթ-կիրակի: Աշխատում են նաև ռենտգեն կաբինետները: