կարևոր
1675 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-08 15:49

178 ուղևոր ԱԻՆ ավտոբուսներով տեղափոխվել Է մեկուսացման վայրեր․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ապրիլի 7-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնությունից Զվարթնոց օդանավակայան ժամանած Հայաստանի Հանրապետության 178 քաղաքացիներն Արտակարգ իրավիճակների նախարարության ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր: Մարտի 23-ից մինչև ապրիլի 7-ն ԱԻՆ 5 տրանսպորտային միջոցներով (3 ավտոբուս, 1 միկրոավտոբուս և 1 բեռնատար՝ նախատեսված ուղեբեռի համար) իրականացվել է ընդհանուր թվով 5 երթ: Օդանավակայանից մեկուսացման վայրեր կամ մեկուսացման վայրերից իրենց բնակության վայրեր են տեղափոխվել 595 ուղևորներ:

Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ-ից, պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները: Ծառայությունը շարունակական բնույթ է կրում: