կարևոր
1842 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-08 14:52

Եվս մեկ սոցիալական աջակցություն՝ ուղղված մեր միայնակ տարեցներին և բազմազավակ ընտանիքներին․ Կոտայքի մարզպետ

Եվս մեկ սոցիալական աջակցություն՝ ուղղված մեր միայնակ տարեցներին և բազմազավակ ընտանիքներին․ Կոտայքի մարզպետ

Եվս մեկ սոցիալական աջակցություն՝ ուղղված մեր միայնակ տարեցներին և բազմազավակ ընտանիքներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«➡️Կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ տնօրինության հետ ունեցած հանդիպման արդյունքներով, վերջիններիս նախաձեռնությամբ Հրազդանի տարածաշրջանի շուրջ 240 միայնակ տարեցների և բազմազավակ ընտանիքների կհատկացվեն մեկշաբաթյա առաջին անհրաժեշտության սննդի զամբյուղներ:

➡️Աշխատանքները մեկնարկել են այսօրվանից:

Շնորհակալ եմ «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ տնօրինությանը՝ սոցիալական այս կարևոր նախաձեռնության համար:

Առո՛ղջ եղեք»,- գրել է նա։