01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Իրանում կորոնավիրուսի ապրիլի 8-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1 997-ով: Ընդհանուր թիվը կազմում է 64 հազար 586: Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:
Վերջին տվյալների համաձայն՝ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվն ավելացել է 121-ով, ընդհանուր թիվը կազմելով 3 հազար 993:Ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 773-ով: Իրանում մինչ օրս ապաքինվել է 29 հազար 812 մարդ:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ(պանդեմիա)։