կարևոր
1497 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-08 14:10

Տեխնոլոգիական ընկերություններին, ճարտարագետներին սպասում են նաև դրամաշնորհային ծրագրեր

Տեխնոլոգիական ընկերություններին, ճարտարագետներին սպասում են նաև դրամաշնորհային ծրագրեր

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջիկայում իր դրամաշնորհային ծրագրերով նոր հնարավորություններ կտա տեխնոլոգիական ոլորտի ընկերութուններին, այն ճարտարագետներին, որոնք արտակարգ դրության պայմաններում պարապուրդում են: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Մեր դրամաշնորհային ծրագրերը շարունակական բնույթ են կրելու: Հիմա որոշակի հնարավորոթյուններ կան տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների համար, նրանց համար, որոնք ծառայությունների մատուցմամբ են զբաղվում: Դրամաշնորների շնորհիվ դրանք կկարողանան նաև ներդրումներ կատարել որոշ պրոդուկտների նախագծման և դրանց վաճառքների ուղղությամբ: Կորոնավիրուսով պայմանավորված՝ շուկայական պայմանների հետ կապված ընկերությունները, թիմի որոշ անդամներ կարող են պարապուրդի մեջ լինել: Սա նրանց համար, կարծում եմ, լավ հնարավորություն է, որ դիմեն դրամաշնորհային ծրագրերին, որոնք մենք առաջիկայում կհայտարարենք: Եվ պարապուրդի մեջ գտնվող ճարտարագետները հնարավորություն կունենան լծվել պրոդուկտների արտադրման գործին»,-ասել է նախարարը:

Նա նկատել է, որ պետության այս դրամաշնորհային ծրագրերը լավ հնարավորություն կարող են լինել: Պետությունն այս տարի շուրջ 930 մլն դրամ է նախատեսել այդ դրամաշնորհային ծրագրերի համար:

Նախարարությունն արդեն հայտարարել էր կորոնավիրուսի (COVID19) տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանն աջակցելու  նպատակով դրամաշնորհների մրցույթ: Ընդունվել է 133 հայտ, որոնք ամփոփման փուլում են: