27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի եւ Վարուժան Մկրտչյանի քրեական գործով առաջին դատական նիստը նշանակվել է ապրիլի 15-ին՝ ժամը 11:30-ին: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:
Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին ենթադրաբար կաշառելու մեջ, որպեսզի դատարանում սուտ ցուցմունք տա։ Թավադյանը 2 ամիս գտնվել է կալանքի տակ։
Նշենք, որ մարտի 12-ին, Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ Արմեն Թավադյանին ազատ արձակելու որոշում կայացրեց։ Լրագրողների հետ զրույցում Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասել էր, որ բողոքը բավարարելու պատճառը եղել է հիմնավոր կասկածի բացակայությունը։