12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հայաստանում ռազմարդյունաբերութան համալիրը աշխատում է ողջ հզորությամբ: Պաշտպանության նախարարության հետ ստորագրվել են բազմաթիվ պայմանագրեր, և աշխատակիցները պետք է արտադրական գործընթացի մեջ ներգրավվեն: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Ռազմարդյունաբերական համալիրն իր ողջ թափով և հզորությամբ աշխատում է: Դա պարետի որոշմամբ բացառությունների մեջ մտնող տնտեսական ոլորտներից է, և գործարաններն իրենց պատվերների շրջանակում շարունակում են իրականացնել աշխատանքները: Հիմա մենք ակտիվ փուլ ենք մտել, նաև Պաշտպանության նախարարության հետ բազմաթիվ պայմանագրեր արդեն ստորագրվել են, և աշխատակիցները պետք է արտադրական գործընթացի մեջ ներգրավվեն»,-ասաց նախարարը:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: