կարևոր
1605 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-08 13:20

Հակոբ Ճաղարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

Հակոբ Ճաղարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 8-ին, որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հակոբ Ճաղարյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից»:

Հիշեցնենք, որ նա այս պաշտոնին նշանակվել էր 2019 թվականի մարտի 19-ին: Նշենք նաեւ, որ Հակոբ Ճաղարյանը վարչապետի խորհրդականն էր ավիացիայի գծով: