կարևոր
1333 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-08 11:21

Կանադայի «Ֆորմուլա 1»-ի մրցաշարն անժամկետ հետաձգվել է

Կանադայի «Ֆորմուլա 1»-ի մրցաշարն անժամկետ հետաձգվել է

«Ֆորմուլա 1»-ի կանադական Գրան Պրին անժամկետ հետաձգվել է:

Այս մասին գրում է մրցաշարի պաշտոնական կայքը: Կանադայում հունիսի 12-14-ին կայանալիք Գրան Պրին հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Մինչ այս «Ֆորմուլա 1»-ում հետաձգվել են նախորդ 9 մրցաշարարերը:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգվել են Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը, Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը: Անժամկետ դադարեցված են ֆուտբոլի ազգային մի շարք առաջնություններ և մարզական այլ միջոցառումներ: