կարևոր
625 դիտում, 1 տարի առաջ --> 2020-04-08 11:17

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսից մահացության ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսից մահացության ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1736 մարդ, ինչը մահացության ամենաբարձր ցուցանիշն է վարակի բռնկումից ի վեր:

Այս մասին տվյալները հրապարակել է Ջոն Հոփքինսի հետազոտական համալսարանը:

Մահացության ամենաբարձր ցուցանիշը եղել էր ապրիլի 4-ին, երբ գրանցվեց 1344 մարդու մահ: ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացության ցուցանիշը 12 հազարից ավելի է: Վարակից մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Նյու Յորքում, որտեղ մահացել է 4009 մարդ: Նյու Յորքն ԱՄՆ-ում համարվում է վարակի կենտրոն:

ԱՄՆ-ում կորոնավիրուսի վարակվածության ընդհանուր ցուցանիշը 400 հազարից ավելի է, 20 հազարից ավելի մարդ ապաքինվել է:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։