կարևոր
1904 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-08 09:55

Թալին քաղաքում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. կա տուժած

Թալին քաղաքում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. կա տուժած

Ապրիլի 8-ին, ժամը 01:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի շրջանաձև խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սպանդարյան փողոցի թիվ 47 հասցեում «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վազգեն Ա., ծնված 1994 թ.) բախվել է գազատար խողովակին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: