կարևոր
1563 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-08 09:33

Արին գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը

Արին գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը

Ապրիլի 7-ին, ժամը 20:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հերհերի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արին գյուղի «Սամանչխոտ» կոչվող տարածքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վաղարշակ Ի., ծնված 1996 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը, առկա է գլորվելու վտանգ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: