30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից իրազեկում են, որ «Արցախփոստ» ՓԲԸ բոլոր բաժանմունքները, շրջանային մասնաճյուղերը եւ հենակետերը (բացառությամբ` ճանապարհային ոստիկանության հենակետի) ողջ անձնակազմով շարունակում են իրենց ամենօրյա աշխատանքային գործունեությունը:
Հաշվի առնելով, որ «Հայփոստ» ՓԲԸ ժամանակավորապես դադարեցրել է փոստային առաքումները արտերկիր, ուստի «Արցախփոստ»-ը ստիպված է դադարեցնել դեպի արտերկիր ուղարկվող փոստային ծանրոցների, փաթեթների եւ նամակների ընդունումը:
Արցախում նոր կորոնավիրուսային վարակի տարածումից զերծ մնալու և փոստային բաժանմունքներում մարդկային կուտակումներ թույլ չտալու նպատակով, ընկերությունը որոշում է կայացրել ս. թ. ապրիլ ամսվա կենսաթոշակներն ու նպաստները բաժանել առձեռն՝ «Արցախփոստ»-ի փոստատարների միջոցով։
Վերջիններս կայցելեն բոլոր շահառուներին ըստ բնակության վայրերի՝ պահպանելով սանիտարահիգիենիկ անվտանգության բոլոր կանոնները։