կարևոր
2066 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-07 22:34

Ռոբերտ Քոչարյանը կրկին դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ

Ռոբերտ Քոչարյանը կրկին դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ

Ռոբերտ Քոչարյանը կրկին դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջով: Այս մասին տեղեկանում են դատական տեղեկատվական համակարգից:

Հայցվոր կողմը նաեւ 2 մլն դրամ փոխհատուցում է պահանջում: Խոսքը հանրաքվեի քարոզարշավի ժամանակ Փաշինյանի արած մի շաք հայտարարությունների մասին են, որտեղ վարչապետը ուղղակի մեղադրանքներ է ներկայացրել երկրորդ նախագահի հասցեին։ Փաստաբաններն առայժմ չեն ասում, թե ինչ հայտարաությունների մասով է հայց ներկայացվել։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մինչ այս եւս մեկ անգամ էլ է դատական հայց ներկայացրել վարչապետի դեմ՝ կրկին նույն պահանջով: Փաշինյանի պաշտպանը դատարանում հայտարարել էր, որ արված հայտարարությունն այն մասին, թե ինչպես կարող է մարդկանց սպանություն կազմակերպողն անձեռմխելի համարվել, Ռոբերտ Քոչարյանին չի վերաբերել, վերջինի փաստաբանն էլ հետ էր վերցրել հայցադիմումը: