28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Արցախում կորոնավիրուսի վարակման հաստատված դեպքից հետո Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը քաղաքացիներին հորդորել է առավել հետևողական լինել առողջապահական համակարգի կողմից տրվող ցուցումներին։ Այս մասին Մարտիրոսյանն ասել է ապրիլի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։
«Չնայած հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, սակայն Արցախում որևէ խուճապային տրամադրության պատճառ չունենք, քանի որ մենք պատրաստ ենք և իրականացնում ենք բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ վարակից բխող ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ։ Բնակիչներին հորդորում եմ առավել հետևողական լինել առողջապահական համակարգի կողմից տրվող ցուցումներին»,- նշել է Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ չի բացառվում, որ, իրավիճակի զարգացումներից ելնելով, ուսումնական գործընթացը կրկին դադարեցվի: Հաշվի առնելով, որ Արցախի կրթական համակարգը գործում է ՀՀ ընդհանուր կրթական համակարգին զուգընթաց, ընդունվող որոշումները համահունչ կլինեն հայաստանյան կրթական ոլորտում իրականացվող միջոցառումներին:
Արցախում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է ապրիլի 7-ին։ Միրիկ գյուղի բնակիչը Արցախ էր վերադարձել Հայաստանից։ Նրա հետ շփման մեջ եղած 17 անձ մեկուսացվել է։ Ինքնամեկուսացման ցուցում են ստացել Միրիկ գյուղի բոլոր բնակիչները։