կարևոր
2215 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-07 21:21

Անդրեա Բոչելին Սուրբ Զատիկին համերգ կտա Միլանի դատարկ տաճարում. РИА Новости

Անդրեա Բոչելին Սուրբ Զատիկին համերգ կտա Միլանի դատարկ տաճարում. РИА Новости

Աշխարհահռչակ երգիչ Անդրեա Բոչելին ապրիլի 12-ին` Սուրբ Զատիկի օրը, հոգևոր երաժշտության համերգ կտա Միլանի տաճարում: Համերգը կանցնի առանց հանդիսականների: Այս մասին  հայտնել է Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալան, փոխանցում է РИА Новости-ն։

Համերգը կհեռարձակվի երգչի Youtube-յան ալիքով ապրիլի 12-ի երեկոյան։

 Իտալիան նոր կորոնավիրուսից տուժած երկրներից է, այստեղ գրանցվել են ամենաշատ մահվան ելքերը՝ ավելի քան 16 հազար մարդ: Այս պահի դրությամբ վարակված է մոտ 133 հազարը: