Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անակնկալ ելույթ է ունենում Երևանի 15-րդ թաղամասի բակերից մեկում` նվիրված մայրության և գեղեցկության տոնին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել և տեսանյութ է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի անակնկալ կատարումը 15-րդ թաղամասի բակերից մեկում՝ նվիրված մեր մայրերին, քույրերին, դուստրերին»,-գրել է Փաշինյանը։