կարևոր
1565 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-07 20:41

Նախագահ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի վարչապետին մաղթել է շուտափույթ ապաքինում

Նախագահ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի վարչապետին մաղթել է շուտափույթ ապաքինում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, որը նոր կորոնավիրուսով վարակվելու հետևանքով գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը Բորիս Ջոնսոնին մաղթել է առողջություն, ուժ և շուտափույթ ապաքինում: