434 դիտում, 2020.04.07 20:28

ԵԽ այլ երկրների համեմատ Հայաստանում նկատվել է ազատազրկման մակարդակի ամենամեծ նվազումը

ԵԽ այլ երկրների համեմատ Հայաստանում նկատվել է ազատազրկման մակարդակի ամենամեծ նվազումը

Հայաստանում նկատվել է Եվրոպայի խորհրդի այլ երկրների համեմատ ազատազրկման մակարդակի ամենամեծ նվազումը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` հղում անելով Եվրոպայի խորհրդի 2019 թվականի տարեկան քրեական վիճակագրության զեկույցին։

«Մեր երկրի մի շարք ցուցանիշներ բավական ոգևորիչ են։ Ըստ զեկույցի՝ Հայաստանում ԵԽ այլ երկրների համեմատ նկատվել է ազատազրկման մակարդակի ամենամեծ նվազումը՝ 36% (2018 թվականին Հայաստանի ՔԿՀ-ներում պահվել է 3 հազար 536 անձ, իսկ 2019 թ-ին՝ 2 հազար 266)։ Նույն զեկույցի համաձայն, ներկայում Հայաստանը 100 հազար բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների թվով դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին և համեմատելի է Գերմանիայի, Դանիայի և Սլովենիայի հետ»,- գրել է Բադասյանը։

Զեկույցի համաձայն` Հայաստանի ՔԿՀ-ների ընդհանուր լրակազմը 5 հազար 346 է, բայց դրանցում բանտային բնակչության խտությունը կազմել է ընդամենը 42.2%, ինչը գրեթե երկու անգամ ցածր է եվրոպական միջինից (89,5%): Նշեմ, որ այս պահի դրությամբ խտությունը ավելի է նվազել և կազմում է 41.7% է:

«Հայաստանում 2019 թվականին կին բանտարկյալների թիվը կազմել է 3.2% ընդհանուր համամասնությունից, որը կրկին ցածր է եվրոպական միջինից։ Տարեկան քրեական վիճակագրության ուսումնասիրությունները թույլ են տալիս նաև վերահաստատելու կառավարության որդեգրած ռազմավարական մոտեցումները հատկապես ՔԿՀ-ներում ազատությունից զրկված անձանց մահացության և ինքնասպանության դեպքերի կանխարգելման վերաբերյալ»,-նշել է նախարարը։

կիսվել նյութով -