674 դիտում, 2020.04.07 20:10

Արցախի ԿԸՀ-ն նիստ է հրավիրել. օրակարգում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ անցկացնելու մասին հարցն է

Արցախի ԿԸՀ-ն նիստ է հրավիրել. օրակարգում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ անցկացնելու մասին հարցն է

Արցախի Հանկրապետության ԿԸՀ-ն այս պահին նիստ է անցկացնում, որի ընթացքում հրապարակվելու են մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած համապետական ընտրությունների վերջնական արդյունքները:

Նիստի օրակարգում է

•             Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 31-ի հերթական ընտրությունների արդյունքների վերաբերյալ,

•             Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին,

•             Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին,

•             Արցախի Հանրապետության Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին,

•             Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուների անունների հերթականությունը  քվեաթերթիկում վիճակահանությամբ որոշելու մասին,

•             Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեաթերթիկի նմուշը սահմանելու մասին հարցերը։

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել 5 քաղաքական ուժեր, իսկ նախագահական ընտրություններն առաջին փուլով չեն ավարտվել. ապրիլի 14-ին, ըստ օրենքի, նախատեսվում է անցկացնել ընտրությունների երկրորդ փուլը։

Հիշեցնենք նաև, որ Արցախում այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվածության մեկ դեպք կա։

կիսվել նյութով -