546 դիտում, 2020.04.07 19:18

Դոնալդ Թրամփը մեկ ամսում կորցրել է 1 մլրդ դոլար կորոնավիրուսի համավարակի պատճառով. Forbes

Դոնալդ Թրամփը մեկ ամսում կորցրել է 1 մլրդ դոլար կորոնավիրուսի համավարակի պատճառով. Forbes

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկ ամսում կորցրել է 1 մլրդ դոլար։ Պատճառը կարանտինային միջոցառումներն են։ Այս մասին հայտնում է Forbes-ը։

Դոնալդ Թրամփի կարողությունը գնահատվել է 3,1 մլրդ դոլար, սակայն ներկայումս այդ թիվը կազմում է 2,1 մլրդ դոլար:

Հայտնի է, որ Թրամփն ունի մանրածախ, գրասենյակային և բնակելի անշարժ գույք, հյուրանոցային բիզնես, գոլֆի ակումբներ, ինչպես նաև մի շարք շքեղ առանձնատներ:

կիսվել նյութով -