կարևոր
2290 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-07 18:59

Արցախի Միրիկ գյուղի բոլոր բնակիչների համար սահմանվել է ինքնամեկուսացման ռեժիմ

Արցախի Միրիկ գյուղի բոլոր բնակիչների համար ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանվել այնտեղ հայտնաբերված կորոնավիրուսի վարակման դեպքի պատճառով։ Այս մասին ապրիլի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղում ապրում է ընդամենը 40 ընտանիք, որոշել ենք գյուղի բոլոր բնակիչների համար սահմանել ինքնամեկուսացման ռեժիմ` վարակի տարածումը հնարավորինս կանխելու համար»,- նշել է պետական նախարարը։

Արցախում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է ապրիլի 7-ին։ Միրիկ գյուղի բնակիչը Արցախ էր վերադարձել Հայաստանից։ Նրա հետ շփման մեջ եղած 17 անձ մեկուսացվել է։