448 դիտում, 2020.04.07 19:10

Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 45 մարդ. Aliq.ge

Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 45 մարդ. Aliq.ge

Վրաստանում կորոնավիրուսից ևս 6 պացիենտ է բուժվել: Այս մասին ասվում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված կայքէջում, հաղորդում է Aliq.ge։

Ապրիլի 7-ի ժամը 18:00-ի տեղեկատվությամբ, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 195 դեպք, որոնցից 45-ն արդեն բուժվել է:

Ապրիլի 7-ին գրանցվել է կորոնավիրուսից ևս մեկ մահ: Մահացածներն այս պահին 3-ն են՝ 79, 81 և 86 տարեկան կանայք:

Կարանտինային գոտում այս պահին գտնվում է 4708 քաղաքացի, ստացիոնար հսկողության տակ է 370 պացիենտ:

կիսվել նյութով -