794 դիտում, 2020.04.07 18:50

Վրաստանում կորոնավիրուսից ևս մեկ պացիենտ է մահացել․ aliq.ge

Վրաստանում կորոնավիրուսից ևս մեկ պացիենտ է մահացել․ aliq.ge

Վրաստանում կորոնավիրուսով վարակված ևս մեկ պացիենտ է մահացել: Այս մասին քիչ առաջ հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

Մահացածը 86-ամյա կին է, ով բուժվում էր ինֆեկցիոն հիվանդանոցում: Նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:

Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիորուսի հետևանքով մահացել է 3 մարդ: Մի քանի օր առաջ Համալսարանական հիվանդանոցում մահացան 81 և 73-ամյա պացիենտներ, որոնք բացի կորոնավիրուսից ունեին այլ հիվանդություններ:

կիսվել նյութով -