Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը միացել են UWW-ի ակցիային։
Ըմբշամարտիկները հանդես են եկել «Մնա ուժեղ, մնա տանը» կոչով:
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան այս կերպ աջակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում: