360 դիտում, 2020.04.07 18:04

ՍԱՏՄ-ն մոնիտորինգ է անցկացրել գյուղատնտեսական արտադրության մի շարք շուկաներում

ՍԱՏՄ-ն մոնիտորինգ է անցկացրել գյուղատնտեսական արտադրության մի շարք շուկաներում

Հանրապետության որոշ մարզերում Սննդի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները տարծքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, որոշ դեպքերում՝ նաև ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են շրջայցեր՝ բացօթյա առևտուրը բացառելու նպատակով։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՍԱՏՄ-ի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

«Մարտի 27-ին և 28-ին մշտադիտարկումներ են իրականացվել Հայաստանում առկա գյուղատնտեսական արտադրության 18 շուկայում։ Արձանագրվել է, որ մարզերում շուկաների մեծ մասը չի աշխատում, իսկ գործող շուկաներում էլ՝ միայն մի քանի կետում է վաճառք կազմակերպվում։ Այցելուների քանակը ակնհայտ նվազել է։ Շրջայցերի ընթացքում սանիտարահիգիենիկ պահանջների պահպանման անհամապատասխանության հայտնաբերման դեպքում տրվել են հանձնարարականներ, որոնք տեղում կատարվել են»,- նշեց Ավետիսյանը։

կիսվել նյութով -