382 դիտում, 2020.04.07 17:10

Արցախում ևս մեկ թեստի պատասխան բացասական է. ԱՀ ԱՆ

Արցախում ևս մեկ թեստի պատասխան բացասական է. ԱՀ ԱՆ

Արցախում այսօրվա ընթացքում թեստավորվել է արտերկրից վերադարձած և ինքնամեկուսացման մեջ գտնվող ևս մեկ քաղաքացի, ում մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

«Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով»,-ասված է հայտարարությունում:

կիսվել նյութով -