242 դիտում, 2020.04.07 16:31

Գլաձոր համայնքի բնակիչը սպանության փորձ է կատարել համագյուղացու նկատմամբ

Գլաձոր համայնքի բնակիչը սպանության փորձ է կատարել համագյուղացու նկատմամբ

2020թ. ապրիլի 5-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Գլաձոր գյուղի 30-ամյա բնակիչը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2020թ. ապրիլի 5-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Գլաձոր գյուղի գյուղամիջյան ճանապարհին  տուժողը  և նրա համագյուղացին նախկինում ունեցած անձնական լարված հարաբերությունների պատճառով վիճաբանել են, որին մասնակցել են նաև նրանց կողմնակիցները: Վիճաբանությունը վերածվել է կռվի, որի ընթացքում Գլաձոր համայնքի բնակիչը կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, ապօրինի կերպով ձեռք բերված հրազենից կրակոցներ է արձակել 30-ամյա երիտասարդի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել, վերջինիս պատճառել է հրազենային վնասվածք:

06.04.2020թ. որոշում է կայացվել՝ Գլաձոր համայնքի բնակչին՝ նշված առերևույթ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է հետաքննության մարմնին:

Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ միջադեպի բոլոր մասնակիցների շրջանակը հստակեցնելու, նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

 

կիսվել նյութով -