27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով՝ դատախազների որոշումներով մինչև ապրիլի 6-ը ներառյալ փոփոխվել են 9 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցները՝ ընտրելով ստորագրություն չհեռանալու մասին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Վերոնշյալ 9 անձանցից 4-ը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող անձինք են, 5-ը՝ այլ ՔԿՀ-ներում»,- գրել է Աբրահամյանը։
Նա նշել է, որ գործընթացը շարունակվում է, առկա են արդեն իսկ դատարաններ ներկայացված այլ միջնորդություններ, որոնցով նախատեսված են դատական նիստեր, ինչպես նաև մշակման փուլում գտնվող միջնորդություններ, քննարկվող գործեր:
Ավելի վաղ դատախազների նախաձեռնությամբ ազատ էր արձակվել 2 կալանավոր։
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ առանձնացվել են նախաքննության և դատական քննության փուլում գտնվող այն քրեական գործերը, որոնցով նախնական կալանքի տակ են գտնվում խոցելի տարիքային խմբում գտնվող, ծանր և խրոնիկական, մի քանի համակցված հիվանդություններ ունեցող, ներկայումս բժշկական հաստատություններում, հիմնականում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բժշկական օգնություն ստացող կալանավորված անձինք: Դատախազությունը միջնորդություն կներկայացնի ՔԿՀ-ներում գտնվող 20 անձանց կալանքը փոխելու վերաբերյալ։