կարևոր
4943 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-07 14:47

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կոչ է անում ապրիլի 24-ին «ֆեյսբուք»-ի նկարները փոխարինել հատուկ լուսանկարներով

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ՝ ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կոչ է անում ապրիլի 24-ին ֆեյսբուք սոցիալական ցանցում լուսանկարները փոխարինել հատուկ այդ նպատակով ստեղծված հուշային շրջանակի մեջ առնված ցեղասպանությունից զոհված կամ այն վերապրած հարազատների լուսանկարներով: Այս մասին տեղեկացնում է ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

«Եթե չկան այդպիսիք, կարելի է տեղադրել 1915-ին զոհված արեւմտահայ մտավորականների, հասարակական-քաղաքական գործիչների, ֆիդա֊յիների, շարքային զինվորների ու զորավարների լուսանկարները:

Դրեք արեւմտահայության մշակութային ժառանգության գանձերի լուսանկարները, կիսվեք Արեւմտյան Հայաստանի ձեզ հասանելի պատկերներով, եւ ընդամենը մեկ պարզ գրությամբ՝ ԵՍ ՀԻՇՈՒՄ ԵՄ կամ արեւմտահայերեն՝ ԿԸ ՅԻՇԵՄ»: