404 դիտում, 2020.04.07 14:15

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Ապրիլի 7-ին՝ 07:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Ազատավան գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «BMW 525» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Խ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

կիսվել նյութով -