248 դիտում, 2020.04.07 14:06

ԿԳՄՍ նախարարությունը աջակցություն է տրամադրելու տարեց և միայնակ արվեստագետներին

ԿԳՄՍ նախարարությունը աջակցություն է տրամադրելու տարեց և միայնակ արվեստագետներին

Կորոնավիրուսի տարածման ժամանակաշրջանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է բազմաթիվ և բազմաբնույթ ծրագրեր՝ չմոռանալով նաև տարեցների մասին: Ապրիլի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, որ ճգնաժամային իրավիճակում պատրաստում են տարեց և միայնակ ստեղծագործողների ցանկը՝ նրանց աջակցելու նպատակով:

 «Արդեն իսկ ձևավորել ենք կամավորների խմբեր: ՀՀ առողջապահության նախարարությունը մեզ է տրամադրել համապատասխան բժշկական  պարագաներ, որոնք կանխարգելում են ցանկացած վարակի փոխանցումը: Մեր կամավորներն այցելում են ավագ սերնդի վաստակաշատ, պատկառելի արվեստագետներին և աջակցում են՝ դեղերի ձեռք բերումից սկսած մինչև  կենցաղային անհրաժեշտ պարագաներ տրամադրելով:

Այժմ բանակցում ենք նաև հովանավորների հետ, որպեսզի այս աջակցությունը նաև այլ ձևաչափ ստանա»,-ընդգծեց փոխնախարարը:

Հայաստանում ապրիլի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 853 է:

կիսվել նյութով -