24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
Կորոնավիրուսի տարածման ժամանակաշրջանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է բազմաթիվ և բազմաբնույթ ծրագրեր՝ չմոռանալով նաև տարեցների մասին: Ապրիլի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, որ ճգնաժամային իրավիճակում պատրաստում են տարեց և միայնակ ստեղծագործողների ցանկը՝ նրանց աջակցելու նպատակով:
«Արդեն իսկ ձևավորել ենք կամավորների խմբեր: ՀՀ առողջապահության նախարարությունը մեզ է տրամադրել համապատասխան բժշկական պարագաներ, որոնք կանխարգելում են ցանկացած վարակի փոխանցումը: Մեր կամավորներն այցելում են ավագ սերնդի վաստակաշատ, պատկառելի արվեստագետներին և աջակցում են՝ դեղերի ձեռք բերումից սկսած մինչև կենցաղային անհրաժեշտ պարագաներ տրամադրելով:
Այժմ բանակցում ենք նաև հովանավորների հետ, որպեսզի այս աջակցությունը նաև այլ ձևաչափ ստանա»,-ընդգծեց փոխնախարարը:
Հայաստանում ապրիլի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 853 է: