308 դիտում, 2020.04.07 13:57

Սերիա Ա-ի մասնակից ակումբների ֆուտբոլիստների աշխատավարձը կկրճատվի

Սերիա Ա-ի մասնակից ակումբների ֆուտբոլիստների աշխատավարձը կկրճատվի

Իտալիայի ֆուտբոլի առաջնության մասնակից թիմերի ֆուտբոլիստների աշխատավարձը կկրճատվի: Այս մասին հայտնում է Սերիա Ա-ի մամուլի ծառայությունը:

Աշխատավարձերի կրճատումը պայմանավորված է կորոնավիրուսի պանդեմիայի հետ: Բոլոր ֆուտբոլիստների աշխավարձի 1/3­ը կկրճատվի, եթե Սերիա Ա-ի մրցաշրջանի մյուս հատվածը չկայանա: Իսկ եթե վերսկսվի մրցաշարը, ապա կկրճատվի միայն 1/6 մասը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առաջնությունը կվերսկսվի միայն մեկ դեպքում՝ կորոնավիրուսի պանդեմիան նահանջելուց հետո: Իտալիայի Սերիա Ա-ն դադարեց մարտի 13-ին: Մինչ այդ խաղարկվել էր միայն 26 տուր:

Այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան հանդես էր եկել հայտարարությամբ և շեշտել, որ եթե պահանջվի, ապա առաջնության մյուս հատվածը կխաղարկվի աշնանը: Ըստ ֆեդերացիայի նախագահի, իրավիճակից դուրս գալը բարդ խնդիր է, բայց ամեն ինչ արվում է մրցաշրջանն ավարտելու համար:

կիսվել նյութով -