կարևոր
7665 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-07 13:09

Մոսկվայում կորոնավիրուսի համավարակից մահացել է ճանաչված ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը Yerkirmedia.am

Մոսկվայում կորոնավիրուսի համավարակից մահացել է ճանաչված ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը Yerkirmedia.am

Մոսկվայում կորոնավիրուսի համավարակից մահացել է ճանաչված ֆիզիկոս, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանը։ Լուրը հայտնում է Yerkirmedia.am-ի Մոսկվայի թղթակիցը:

Մարտին նա կնոջ հետ տեղափոխվել էր համավարակով հիվանդների համար կառուցված մերձմոսկովյան Կոմունարկա առողջապահական կենտրոն։ Ամուսինների մոտ ախտորոշվել էր կորոնավիրուսի համախտանիշ։

Մարտի 27-ին մահացել էր գիտնականի կինը, իսկ ապրիլի 6-ին կյանքից հեռացել է ֆիզիկոսը։   

Լազերային ֆիզիկայի ոլորտում մեծ ճանաչում ստացած Միշիկ Մարգարյանը ծնունդով Հրազդան քաղաքից էր։ Ծնողները հայտնի բժիշկներ են եղել։ Մարգարյանը Հայաստանի գիտությունների ազգային Ակադեմիայի արտասահմանյան անդամ էր, ԽՍՀՄ պահական մրցանակի դափնեկիր։