կարևոր
2337 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-07 12:51

Ազգային հետազոտական միջուկային «ՄԻՖԻ» համալսարանը ճանաչվել է լավագույնը՝ Ռուսաստանի ինժեներական ԲՈՒՀ-երի շարքում

Ազգային հետազոտական միջուկային «ՄԻՖԻ» համալսարանը ճանաչվել է լավագույնը՝ Ռուսաստանի ինժեներական ԲՈՒՀ-երի շարքում

Ազգային հետազոտական միջուկային «ՄԻՖԻ» համալսարանը (Ռոսատոմի հիմնական բուհը) ճանաչվել է Ռուսաստանում ամենապահանջված ինժեներական համալսարանը։ Այդ մասին է վկայում «Ռոսիա սեգոդնյա» ՄԳԱ-ի կազմած ԲՈՒՀ-երի պահանջվածության մասին վարկանիշային աղյուսակը։

Վարկանիշային հարցմանը մասնակցել է ընդհանուր առմամբ 436 ԲՈՒՀ․ դասական բուհեր, ինժեներական, գյուղատնտեսական, հումանիտար, կառավարման ու բժշկական բնագավառների բուհեր։ ՄԻՖԻ-ին գերազանցել է Ռուսաստանի ինժեներական 125 և դասական 88 բուհերի՝ թիրախային երեք ցուցանիշներով․ աշխատանքի ուղեգիր ստացած շրջանավարտների թվով, կազմակերպության ինտելեկտուալ արտադրանքի կոմերցիալիզացման, ինչպես նաև աշխատակիցների զբաղվածության մեջբերումներով։

«ԲՈՒՀ-երի պահանջվածության վերաբերյալ «Ռոսիա սեգոդնյա» ՄԳԱ-ի կազմած վարկանիշը կարևոր է ուսանողների, դիմորդների, նրանց ծնողների, ինչպես նաև հենց նույն ԲՈՒՀ-երի համար։ Հաճելի է, որ այդ վարկանիշում ինժեներական(տեխնիկական) համալսարանների թվում Ազգային հետազոտական միջուկային «ՄԻՖԻ» համալսարանը գրավել է առաջին հորիզոնականը։ «ՄԻՖԻ» ԱՀՄՀ-ի շրջանավարտները մեծ պահանջարկ ունեն աշխատաշուկայում, առաջին հերթին՝ ռուսաստանյան բարձրտեխնոլոգիական ճյուղերում, ինչպես նաև առաջատար միջազգային գիտա-կրթական կենտրոններում և ընկերություններում,-հայտարարել է «ՄԻՖԻ» ԱՀՄՀ-ի ռեկտոր Միխայիլ Ստրիխանովը։

«Ռոսատոմ» պետկորպորացիայի քվոտաներով ռուսաստանյան բուհերում տեխնիկական բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող հայաստանցի բարձր դասարանցիների և ուսանողների շրջանում յուրաքանչյուր տարի իրականացվում են ընտրություններ։ Այդ նպատակով առանձնացվում են անվճար ուսուցման քվոտաներ, և Հայաստանի դիմորդները բակալավրիական, վարպետության, մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերով ընդունվում են ռուսաստանյան բարձրագույն ուսումնական հաստատություններ։ 2020-21 թթ-երի համար Հայաստանին տրվել է 4 քվոտա, և դիմորդներն արդեն կարող են հանձնել համապատասխան փաստաթղթերը։ Ընտրությունն անցկացվում է միջուկային  էներգետիկայի ճյուղի համար կադրերի պատրաստման ծրագրի շրջանակում։

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը առաջին տարին չէ, որ համագործակցում է «ՄԻՖԻ» ԱՀՄՀ-իի հետ։ Այդ բուհում սովորելը ուսանողներին տալիս է գերազանց հնարավորություն ստանալ ոչ միայն ամենաժամանակակից գիտելիքներ ու հմտություններ, յուրացնել նոր տեխնոլոգիաների հետ աշխատանքը, այլև՝ գործնական պարապմունքներ անցկացնել առաջատար ատոմային օբյեկտներում,-նշել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկայի և էլեկտրոտեխնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Արամ Գևորգյանը։