կարևոր
1984 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-07 12:12

Բորիս Ջոնսոնի առողջական վիճակի մեջ փոփոխություն չկա․ նա ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է. BBC

Բորիս Ջոնսոնի առողջական վիճակի մեջ փոփոխություն չկա․ նա ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է. BBC

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով վարակվել էր կորոնավիրուսով, առողջական վիճակի վատացման պատճառով տեղափոխվել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը, գրում է BBC-ին:

 «Ռոյթերս» գործակալության աղբյուրները հայտնում են, որ ներկայումս վարչապետի առողջական վիճակի փոփոխություն չկա։

Մարտի 27-ին Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական արդյունք էր տվել և նա ինքնամեկուսացել էր։ Ապրիլի 5-ին Մեծ Բրիտանիայի վարչապետը  հոսպիտալացվել էր Լոնդոնի Սուրբ Թոմաս հիվանդանոցում: