կարևոր
1622 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-07 11:53

Դանիայի իշխանությունները նախատեսում են աստիճանաբար մեղմել սահմանափակումները. Deutsche Welle

Դանիայի իշխանությունները նախատեսում են աստիճանաբար մեղմել սահմանափակումները. Deutsche Welle

Դանիայի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի տարածումը կանխելու համար երկրում մտցված սահմանափակումներն աստիճանական մեղմելու մասին: Այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն:

Նախատեսվում է մանկապարտեզների և տարրական դպրոցների բացում ապրիլի 15-ից: Մյուս դասարանների աշակերտները դպրոց կսկսեն գնալ մայիսի 10-ից:

Ժամանցի վայրեը, ռեստորանները, վարսավիրանոցները, մերսման սրահները, առևտրի կենտրոններն առայժմ կմնան փակ: Առայժմ շարունակում է ուժի մեջ մնալ 10 հոգուց ավելի հավաքվելու արգելքը:

Դանիայում ընդհանուր վարակվածության ցուցանիշը 4 հազար 681 է, մահացությունը՝ 187: