Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում որևէ հիվանդ չի մահացել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի առողջապահության կոմիտեին:
Նշենք, որ դեկտեմբերից սկսած Չինաստանում գրանցվել է վարակման 81 000-ից ավել դեպք, սակայն ապաքինվել է 94.4 տոկոսը: Վարակի նոր ալիքը կանխելու նպատակով երկրի կառավարությունը պահպանում է անվտանգության բոլոր կանոնները: