կարևոր
1440 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-07 09:26

Ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին. կա վիրավոր

Ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին. կա վիրավոր

Ապրիլի 6-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 32-ամյա Վահե Ս.-ն իր վարած BYD մակնիշի  ավտոմեքենայով կորցնելով ավտոմեքենայի կառավարումը՝ բախվել է երկաթե արգելապատնեշներին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, 28-ամյա Ս. Ս.-ն մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտաշատի բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, այնուհետև տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: