կարևոր
2272 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-07 09:13

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 10 000-ը. Worldometers

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 10 000-ը. Worldometers

ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսից մահացել է 10 941 մարդ: Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները:

Միացյալ Նահանգներում ընդհանուր վարակվածների թիվը գերազանցում է 367 629-ը: Ապաքինվել է 19 810 մարդ, 336 878-ը շարունակում է բուժում ստանալ:

Հավելենք, որ վարակվածների թվով ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղում է: Երկրորդ և երրորդ տեղերում են Իսպանիան և Իտալիան: Մահացության մակարդակով առաջին տեղում Իտալիան է՝ 16 523 մարդ: