368 դիտում, 2020.04.07 00:00

Բորիս Ջոնսոնին տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք. «ՌԻԱ Նովոստի»

Բորիս Ջոնսոնին տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք. «ՌԻԱ Նովոստի»

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Այս մասին հաղորդել է Բրիտանիայի կառավարության գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը։ Հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Վարչապետի ինքնազգացողությունը վատացել է, եւ բժիշկների խորհրդով նա տեղափոխվել է հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ ստանում է անհրաժեշտ օգնություն եւ շնորհակալ է առողջապահության բոլոր աշխատակիցներին ջանասիրաբար աշխատելու եւ գործին նվիրումով վերաբերվելու համար»,- մանրամասնել է ներկայացուցիչը։

Վարչապետը խնդրել է արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաբին փոխարինել իրեն։

Ջոնսոնը հոսպիտալացվել էր Լոնդոնի Սուրբ Թոմասի հիվանդանոցում կիրակի երեկոյան՝ կորոնավիրուսի թեստի դրական պատասխանը ստանալուց 10 օրն անց։

կիսվել նյութով -