01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Այս մասին հաղորդել է Բրիտանիայի կառավարության գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը։ Հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Վարչապետի ինքնազգացողությունը վատացել է, եւ բժիշկների խորհրդով նա տեղափոխվել է հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ ստանում է անհրաժեշտ օգնություն եւ շնորհակալ է առողջապահության բոլոր աշխատակիցներին ջանասիրաբար աշխատելու եւ գործին նվիրումով վերաբերվելու համար»,- մանրամասնել է ներկայացուցիչը։
Վարչապետը խնդրել է արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաբին փոխարինել իրեն։
Ջոնսոնը հոսպիտալացվել էր Լոնդոնի Սուրբ Թոմասի հիվանդանոցում կիրակի երեկոյան՝ կորոնավիրուսի թեստի դրական պատասխանը ստանալուց 10 օրն անց։