314 դիտում, 2020.04.06 23:55

Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում ապրիլի 7-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի  7-8-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ ձյան տեսքով։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-8-ն աստիճանաբար կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով։

Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Գիշերը կդիտվի +7, ցերեկը՝ +10, երեկոյան +4 աստիճան տաքություն։          

կիսվել նյութով -