292 դիտում, 2020.04.06 23:22

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներում անցկացվել են մարտական պատրաստականության բարձրացման միջոցառումներ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներում անցկացվել են մարտական պատրաստականության բարձրացման միջոցառումներ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Առաջին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկն ապրիլի 6-ին բերվել է մարտական պատրաստության բարձր աստիճանի: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, բացազատվել են դաշտային կապի հանգույցներ, ստուգվել է զինծառայողների պատրասվածության աստիճանը։ Առաջադրված խնդիրները կատարվել են լիարժեք, անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն:

Անձնակազմի մասնագիտական գիտելիքների զարգացման և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով 2-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողների հետ անցկացվել է գործնական  պարապմունք:

Զինծառայողները ցուցաբերել են դաշտային պայմաններում քողարկվելու և փոխհամաձայնեցված գործելու բարձր պատրաստվածություն:

Հաստիքային սպառազինության կիրառման գործնական հմտությունները ստուգելու նպատակով 3-րդ զորամիավորման  N  զորամասի նռնականետային դասակի անձնակազմի հետ անցկացվել են մասնագիտական պատրաստության պարապմունքներ:

Պարապմունքների ընթացքին հետևել է ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Կ. Մուրադյանը: Ստուգվել են ուսումնանյութական բազայի համալրվածությունը, զենքերը, զինծառայողների մասնագիտական գիտելիքները։ Անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն:

Զինծառայողների տեսական գիտելիքները զարգացնելու և առօրյա գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ապրիլի 4-ին 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումն ու ապահովումը առօրյա ծառայության կազմակերպման ժամանակ» թեմայով պարապմունքներ:

Զինծառայողների ֆիզիկական պատրաստության մակարդակն ամրապնդելու նպատակով ապրիլի 4-5-ը զինված ուժերի զորամիավորումներում անցկացվել են ֆիզիկական և մարտական պատրաստության պարապմունքներ։

Ֆոտոշարք

կիսվել նյութով -