Ֆրանսիայի հիվանդանոցներում կորոնավիրուսից արձանագրված մահերի թիվը մեկ օրում աճել է ավելի քան 800-ով՝ հասնելով 8911-ի: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հիվանդանոցներում և սոցիալական հաստատություններում կազմում է 98 010: